Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ֆերգյուսոնի մասին հուշերով

Ֆերգյուսոնի մասին հուշերով
18.12.2015 | 00:18

Որքան ժամանակն առաջ է գնում, ու որքան անդեմանում է «Մանչեստր Յունայթեդի» խաղը նրա ներկայիս մարզիչ Լուի վան Գալի ղեկավարության օրոք, այնքան ֆուտբոլային աշխարհն ավելի ու ավելի հաճախակի է անդրադառնում լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնին, ում օրոք «Յունայթեդն» ունեցավ իսկապես աստղային թռիչք ու դա ոչ մեկ տասնամյակ:
Անդրադառնալով խաղային բավարար ժամանակ չունենալու պատճառով «Մանչեստր Յունայթեդից» իր հեռանալուն՝ ներկայումս Լևերկուզենի «Բայերում» հաջողությամբ հանդես եկող մեքսիկացի հարձակվող Խավիեր Էռնանդեսը, ով ֆուտբոլային աշխարհին ավելի հայտնի է Չիչարիտո մականվամբ, ի մասնավորի ասել է. «Անչափ շնորհակալ եմ Ալեքս Ֆերգյուսոնին: Կարելի է վստահաբար ասել, որ նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Նույնիսկ այն տղաները, ովքեր այնքան էլ չէին տեղավորվում նրա մարզչական սխեմայում, մրցաշրջանի ընթացքում անցկացնում էին տասնհինգ հանդիպում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ